Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տարիներին կանայք փորձում են հնարավորինս արագ վերադառնալ աշխատանքի մայրական խնամքի արձակուրդից. մեծ մասը նախընտրում է դայակ ունենալ. JAMnews

Սեպտեմբեր 23,2024 13:05

JAMnews. Դայակների փնտրտուքը Հայաստանում դարձել է մայրիկների շրջանում առավել քննարկվող հարցերից մեկը։ Հիմնականում նրանց փորձում են գտնել ծանոթ-բարեկամ շրջանակների միջոցով՝ որպես ամենահուսալի և ընդունված տարբերակ։ Երբեմն էլ դիմում են ֆեյսբուքյան որոշ էջերի: Շատերը ճարահատյալ իրենց «սրտի դայակին» սկսում են որոնել՝ հենց իրենց անձնական սոցիալական մեդիա էջերում հայտարարություններ տարածելով:

Վերջին մի քանի տարիներին կանայք փորձում են հնարավորինս արագ վերադառնալ աշխատանքի մայրական խնամքի արձակուրդից՝ կարիերայից հետ չմնալու ու ֆինանսական խնդիրների պատճառով։ Թեև մասնավոր մանկապարտեզներն առաջարկում են ծառայություններ երեխայի խնամքի համար մեկ տարեկանից սկսած (երբեմն նաև վեց ամսականից), սակայն ոչ բոլոր մայրերն են գնում այս ճանապարհով: Մեծ մասը նախընտրում է ունենալ դայակ, որն իր երեխային կցուցաբերի անհատական մոտեցում:

Ծնողները ընտրելու մեծ հնարավորություն չունեն

Հայաստանում երեխաները գնում են մանկապարտեզ հիմնականում երեք տարեկանից: Շատ քիչ պետական մանկապարտեզներ կան, որոնք պայմաններ և ընդունելություն ունեն մինչև երկու տարեկան երեխաների համար:

Կառավարությունը մի քանի տարի առաջ աշխատող մայրերին խրախուսելու համար դայակի ծառայությունից օգտվելու համար ֆինանսական աջակցության մեխանիզմ մշակեց:

Ծրագրից քիչ թվով մայրեր են օգտվում, որովհետև սահմանված է աշխատավարձի առավելագույն չափ, որից բարձր եկամուտներ ունեցող կանայք չեն կարող ծրագրի շահառու դառնալ:

Նրանց կարծիքով՝ խնդիրը համակարգային լուծում է պահանջում։ Օրինակ, ավելացնել նախակրթարանների թիվը, եղածներում էլ ստեղծել մինչև երկու տարեկանների ընդունելության հնարավորություն:

Ըստ կառավարության նոր որոշման՝ հաջորդ ուսումնական տարվանից մինչև 2 տարեկան երեխաները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենան։ Երևանի, Գյումրիի, Հրազդանի և Վանաձորի 9 մանկապարտեզներում 1-2 տարեկան երեխաների համար կստեղծվեն առանձին՝ փոքրիկների խմբեր, ընդունելությունը կիրականացվի հերթագրումով։

Ընդհանուր առմամբ՝ պիլոտային ծրագրով 1-2 տարեկան երեխաների համար կստեղծվի 9 խումբ՝ յուրաքանչյուրում 20 տեղ։ Իսկ Երևանում կլինի նաև մեկ խումբ 6-12 ամսականների համար։ Նոր տեղերը կպլանավորվեն ըստ ծնողների արձագանքների ու ընդունելության ցուցանիշների։

Կան դայակներ առաջարկող ծառայություններ

«Քո դայակը» ոլորտում աշխատող կազմակերպություններից է: Տնօրեն Քրիստինե Առաքելյանն ասում է, որ պահանջարկը մեծ է, սակայն բարդ է համապատասխան մասնագետներ գտնելը: Իրենք ունեն առկա և առցանց հատուկ դասընթացներ, որոնց օգնությամբ պատրաստում են արհեստավարժ մասնագետների:

«Որակով կադրեր պատրաստելը ժամանակ է խլում: Մենք կրթում ենք մեր կենտրոն դիմած և դայակի աշխատանքով հետաքրքրված կանանց, որպեսզի տիրապետեն գործի նրբություններին, իմանան իրենց իրավունքները: Այս իմաստով Հայաստանում շուկան թերի է և անելիքներ շատ կան»,- ասում է կազմակերպության տնօրենը:

Նրա խոսքով՝ և՛ դայակները, և՛ նրանց ընդունող ընտանիքները լիարժեք պատկերացում չունեն այս աշխատանքի մասին: Հաճախ դայակի պարտականությունների մեջ ներառում են նաև տան մաքրուհու կամ խոհարարի աշխատանքը:

«Դայակները չեն կարողանում պաշտպանել իրենց շահերը: Դրանից տուժում են և՛ իրենք, և՛ այն երեխաները, որոնց խնամում են: Մեր նպատակն է օգնել կողմերին, աշխատանքի անցնող մասնագետների համար կազմել աշխատանքային գրագետ պայմանագրեր։ Դայակներին աշխատանքի տեղավորելուց հետո նրանց և ընտանիքների հետ մշտական կապի մեջ ենք լինում։ Միշտ պատրաստ ենք լուծումներ գտնել, եթե խնդիրներ են առաջանում»,- բացատրում է Քրիստինե Առաքելյանը:

Քրիստինե Առաքելյանն ասում է, որ դայակների պահանջարկը գնալով աճում է։ Մայրերն էլ բավականին լավ են ձևակերպում իրենց պահանջները։ Իրենց մնում է արձագանքել շուկային, գործել արագ և գրագետ:

Այս կազմակերպության միջոցով աշխատանքի անցած դայակներն ունեն հստակ աշխատաժամեր, վարձատրության չափ, արձակուրդի օրեր։

Գայանե Ասրյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30