«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախի հայաթափման տարելիցի կապակցությամբ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է՝
Մեկ տարի առաջ Ադրբեջանի ռազմական գործողություններ իրականացրեց դարեր շարունակ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղում, ինչի հետևանքով ավելի քան 100.000 հայեր բռնի տեղահանվեցին,
Կարդացեք նաև
Կանադան կոչ է անում անվերապահորեն ազատ արձակել ռազմագերիներին և ձերբակալված անձանց,
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին։
Իմ շնորհակալությունն եմ հայտնում տիկին Ժոլիին՝ Արցախի վերաբերյալ բացառիկ հայանպաստ դիրքորոշման և Բաքվի բանտերում պահվող հայ գերիների վերադարձի հարցը կրկին բարձրաձայնելու համար: