Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էին Բաքու ժամանել արևմտյան հատուկ ծառայությունների ղեկավարները․ կարծիք. JAMnews

Սեպտեմբեր 23,2024 11:46

JAMnews. Վերջին տասը օրվա ընթացքում բրիտանական և ամերիկյան հետախուզությունների բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել էին Ադրբեջանի մայրաքաղաք։ Այդ այցելություններն անցան չափազանց անաղմուկ՝ առանց ուշադրություն գրավելու։

Հետաքրքիր է, որ ո՛չ պաշտոնական Բաքուն, ո՛չ էլ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը առայժմ որևէ տեղեկատվություն չեն հրապարակել այս առիթով։

MI6-ի ղեկավարի անսպասելի այցը Բաքու տեղի ունեցավ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ լոնդոնյան հանդիպումից մեկ շաբաթ անց։ Միևնույն ժամանակ Financial Times թերթում հրապարակվել էր Մուրի և Բըրնսի մակագրությամբ հոդված միջազգային կարգին սպառնացող վտանգի մասին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության Եվրոպա-Եվրասիական տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորն այցելել էր Ադրբեջան և հանդիպել նախագահի օգնական Հիքմեթ Հաջիզադեի հետ։

«Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն կարծում է, որ այս երկու այցելությունների նպատակն էր քննարկել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի՝ Ադրբեջանի հետ ունեցած համագործակցության կոնկրետ մանրամասները.

«Կարծում եմ, որ առաջին հերթին առաջացել են Հարավային Կովկասի վրա Ռուսաստանի ազդեցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր, որոնք պետք է քննարկեն այդ երկու խոշոր պետությունների հետախուզությունները։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան մտահոգված են Հարավային Կովկասում ՌԴ հնարավորություններով։

Օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան այցելությունից հետո ակտիվացել են «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունները։ Հասկանալի է, որ դրանք չեն համապատասխանում ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի շահերին։ Քանի որ «Զանգեզուրի միջանցքը» կլինի Միջին միջանցքի մաս, և ո՛չ Ամերիկան, ո՛չ էլ Մեծ Բրիտանիան չեն ուզում, որ Չինաստանից եկող տրանսպորտային ուղիները վերահսկի Ռուսաստանը։ Եթե «Զանգեզուրի միջանցքը» վերահսկվի ռուս զինվորականների կողմից, դա կնշանակի, որ Ռուսաստանն է վերահսկում Միջին միջանցքը։

Դա չի համապատասխանում շատ երկրների շահերին։ Ինձ թվում է՝ դա կարող էր լինել քննարկվող թեմաներից մեկը»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30