Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճանապարհների անվտանգության ապահովումը մասնավոր կամ պահնորդական ընկերությունների պատվիրակելու դեպքում Հայաստանը, ըստ էության, ոչինչ չի շահի. «Հայացք Երեւանից»

Սեպտեմբեր 23,2024 09:30

Օրեր առաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում հայտարարեց, որ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից դիտարկվում է Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կամ պահնորդական ծառայություն իրականացնող ընկերությունների վերահսկողությանը հանձնելու հնարավորությունը: Դրանով, կարծես թե, լուծվում է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» գլխացավանքը, որի շուրջ տեւական ժամանակ է, ինչ բախվում են Հավաքական Արեւմուտքի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ այլ երկրների աշխարհաքաղաքական շահերը:

Խնդիրն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը ջանում է հաստատել «միջանցքի» նկատմամբ իր գերիշխանությունը՝ ի հաշիվ Հայաստանի ինքնիշխան տարածքի մասնակի կորստի: Վերը նշված հավակնորդների առաջին քառյակից ում էլ վիճակվի ձեռք բերել «միջանցքի» վերահսկողության իրավունքը, Հայաստանի համար կլինի չարիքի փոքրագույնը: Այլ բան, եթե, Աստված մի արասցե, բախտը ժպտա Թուրքիային: Դա Հայաստանի վերջաբանը կլինի, որովհետեւ Թուրքիան մեծ հնարավորություն կստանա վերամիավորելու թյուրքական աշխարհը եւ իրականացնելու Մեծ Թուրանի հարյուրամյա երազանքը՝ «Հայաստանն առանց հայերի»:

Ճանապարհների անվտանգության ապահովումը մասնավոր կամ պահնորդական ընկերությունների պատվիրակելու դեպքում Հայաստանը, ըստ էության, ոչինչ չի շահի: Ընդհակառակը՝ կստացվի, որ պաշտոնապես ճանաչում է սեփական տարածքում սեփական անվտանգությունն ապահովելու անկարողությունը եւ նախընտրում է կարեւոր այդ հանձնառությունը փոխանցել մասնավոր ընկերության, որն ավելի վստահելի ու մասնագիտորեն ավելի պատրաստված է, քան պետական անվտանգության մարմինները: Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում այս ամենը եւ ինչպիսի հետեւանքների կարող է հանգեցնել:

Ամեն դեպքում այն, ինչ մտադիր է իրականացնել ՀՀ իշխանությունը՝ ի դեմս ԱԳ նախարարության, իրականում Հայաստանի ինքնիշխանության նշաձողի իջեցում է: Եթե երկիրն անկարող է սեփական տարածքում ապահովել անվտանգություն եւ պատրաստ է կամ ստիպված է իր սուվերեն իրավունքը զիջել ուրիշների, ապա մեծ է հավանականությունը, որ հաջորդիվ այդ տարածքի նկատմամբ կարող են վերահսկողություն սահմանելու հայտ ներկայացնել այլ պետություններ՝ որպես հիմք ունենալով տվյալ երկրի անկարողության պաշտոնական ճանաչումը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2024թ.-ի 33-րդ համարից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30