Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ մտած 73 կգ քաշային Մարտին Պողոսյանը, որը ներկայացված պատվերերով մեդալի հավակնորդներից մեկն էր լինելու, ձախողեց մրցելույթը:
Պոկում վարժությունում Մարտինը երեք անգամ տապալեց մոտեցումները նախնական պատվիրված 170 կգ ծանրաձողին ու զրո ստացավ, իսկ հրումում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 170 կգ ու ձախողեց հաջորդ երկու մոտեցումները 175 կգ-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ