Լրահոս
Օրվա լրահոսը

Այս քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է ինքնասպանության. Մուրադ Փափազյան

Սեպտեմբեր 22,2024 23:20

«Սա Հայաստանի վերջին շանսն է, որ կարողանանք կազմել հզոր հայրենիք, որովհետեւ պետք ունենք վերամիացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք իրականությունը: Սա միայն իշխանափոխությամբ է հնարավոր: Իշխանությունն արդեն հանձնել է Արցախը, փորձում է  պառակտել Սփյուռքը եւ բաժանեց Հայաստանի ժողովրդին: Եթե նոր ապագա ենք փնտրում հայ ազգի համար, պետք է գնանք դեպի իշխանափոխություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը:

Ըստ նրա՝ իշխանությունները նպատակ ունեն իրենց ձեռքն առնել Սփյուռքը. «Ուզում են իրենց Սփյուռքը, որ Սփյուռքը իրենց գրպանում լինի, ինչը անկարելի է: Հայաստանի որեւէ իշխանություն այդպիսի նպատակ չի ունեցել: Բոլորը ընդունել են, որ Սփյուռքը ինքնուրույն լինի, որովհետեւ Սփյուռքը Հայաստանի ծովն է»:

Մուրադ Փափազյանը նկատեց նաեւ, որ այս քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է ինքնասպանության. «Ինքն իրավունք ունի իր կարծիքն ունենալ, բայց իրավունք չունի ժողովրդին խաբել: Մեզ ասվեց, որ Փաշինյանը երկու անգամ ընտրվեց ժողովրդի կողմից, բայց իր ընտրական ծրագրում չկար Արցախի հանձնումը: Հայաստանի ժողովրդին ծախեց  այդ գաղափարով, որ միասին պիտի որոշումներ կայացնենք, չեղավ սա: Նիկոլ Փաշինյանը չասաց, որ սահմանները պետք է բացի, Հայաստանի մի կարեւոր մաս պիտի փոխանցի Ադրբեջանին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30