Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ասում է ՝ եկեք ազգային արժեքներից հրաժարվենք, այդ դեպքում թուրքերի հետ կլավանանք, տաշ-տուշ կանենք, լավ կապրենք. Մարինե Պետրոսյան

Սեպտեմբեր 22,2024 23:10

Հրապարակախոս Մարինե Պետրոսյանի դիտարկմամբ, քաղաքական դաշտում փակուղու ենք դեմ առել եւ արագ լուծումներ հնարավոր չեն:

«Բայց եթե հիմքերը ճիշտ դրվեն, ի վերջո հաղթանակի հասնելու ենք ազգային ուժերով: Արդեն հստակ է, թե ինչն է Նիկոլ Փաշինյանի գլխավոր միտքը՝ այդ որ ասում է՝ որտեղ հաց, այնտեղ կաց, լավ ապրել: Դա թուրքական օրակարգն է: Ես Թուրքիայում եղել  եմ, լավ ծանոթ եմ իրենց դիսկուրսին, թեզին, թե 1915 թվականը ոնց եղավ: Իրենք ասում են՝ մենք լավ ապրում էինք իրար հետ, հետո ձեզ սխալ պահեցիք, մենք ստիպված ձեզ կոտորեցինք: Նիկոլ Փաշինյանը այդ թեզն է պաշտպանում, փաստորեն ասում է ՝ եկեք ազգային արժեքներից հրաժարվենք, այդ դեպքում թուրքերի հետ կլավանանք, տաշ-տուշ կանենք, լավ կապրենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30