«Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնն էր, այնքան ցցուն էր, թե մենք ինչ վիճակում ենք: Այնքան ակնհայտ էր, թե Նիկոլի համար այս երկրում առաջնահերթությունը որն է՝ մարդ ծեծող ոստիկաններին պարգեւատրել: Թույլ տվեք նաեւ ենթադրել, որ եթե մի օր Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը շքերթ անի, ապա այդ շքերթը կունենա այս տեսքը: Առջեւից կանցնի Նիկոլի ՊՊԾ պետը, որը պիտի գլուխ գովա, թե իր պարգեւատրված զենքով քանի հոգու է կարողացել կյանքից զրկել հանուն Նիկոլի աթոռի պաշտպանության: Հետո կգա ՊՊԾ պետի տեղակալը, ինքն էլ գլուխ կգովա, թե ինչ «սխրանքներ է» արել Նիկոլի իշխանությունը պահելու համար: Երբեմնի հզոր հայկական բանակի մասին իսպառ մոռացել ենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ