Բուդապեշտում ավարտվեց շախմատի տղամարդկանց եւ կանանց 45-րդ համաշխարհային օլիմպիադան:
Եզրափակիչ՝ 11-րդ մրցափուլում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաղթանակ տոնեցին, համապատասխանաբար, Իրանի (2,5:1,5) եւ Գերմանիայի (3:1) նկատմամբ եւ ընդհանուր պայքարի ավարտին վաստակեցին թիմային հավասար՝ 17,0-ական միավոր:
Լրացուցիչ գործակիցներով մեր տղաներն ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պայքարն ավարտեցին 6-րդ հորիզոնականում, իսկ կանայք զբաղեցրին 5-րդ տեղը: Հարկ է նշել, որ մեր երկու ընտրանիներն էլ միանգամայն ի վիճակի էին տեղ զբաղեցնել մեդալակիր երկրների եռյակում, սակայն այս անգամ շատ քիչ չբավարարեց: Այդուհանդերձ, Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների մրցելույթները հաջողված են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ