ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը այսօր լրագրողներին պատմել է, որ տեղեկություններ են ստացել, որ «Սրբազան պայքարի» առաջնորդների այսօրվա կազմակերպած հավաքին չմասնակցելու համար իշխանությունները տարբեր ձեւերով մարդկանց վրա ճնշումներ են գործադրել:
«Տեղի կառույցները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն մարդկանց կանչել, վախեցրել, ահաբեկել են՝ հանկարծ չգնաք մասնակցեք… սա իրենց վախերի մասին է խոսում»,- ասաց Դանիելյանը:
Քաղաքացիների վրա այսպիսի բռնաճնշումները, պատգամավորի գնահատմամբ, իշխանություններին հարիր գործելաոճ չէ, բայց. «Եթե մարդը որոշել է գա, մասնակցի, մեր աջակիցն է, տարբերակներ գտնելու է, որ գա»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ