Շատ դժվար է, մի ամբողջ պետության եւ մի քանի պետությունների դեմ ենք պայքարում այսքան ժողովրդով, բայց վստահ եմ, որ մի օր կունենանք մեր հաղթական լուսաբացը ու կազատվենք այս դժբախտ իրավիճակից: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ազատամարտիկ, հրապարակախոս Արա Նախշքարյանը:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում ընդդիմությունը թույլ չէ, ինչպես տարբեր գնահատականներ են հնչում, այլ ընդդիմության գործիքներն են քիչ. «Այդ պակասը պետք է լրացվի»:
Նախշքարյանի դիտարկմամբ, իշխանությունն այլեւս չունի ժողովրդի հենարանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ