Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի օրը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները ուխտավորաբար այցելեցին Լանջանիստի Սպիտակ վանք սրբատեղին։
Ուխտագնացության մասնակիցները՝ թվով շուրջ 120 հոգի, Լանջանիստ գյուղի սկզբնամասից քայլեցին դեպի վանք, որտեղ մասնակցեցին Սուրբ Պատարագին։ Երկար դարեր անց առաջին անգամ Պատարագ մատուցվեց պեղումների ընթացքում հայտնաբերված եկեղեցում։
Կարդացեք նաև
Հավարտ Պատարագի՝ երիտասարդները ծանոթացան և մասնակցեցին վանքի պեղումների աշխատանքներին։ Երիտասարդ ուխտավորները մասնակցեցին նաև բանախոսության՝ «Եկեղեցին երիտասարդների կյանքում» թեմայով։
ՄԱՍԻԱՑՈՏՆԻ ԹԵՄ