Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սրբազան պայքարը» ինտենսիվ փուլ կմտնի հոկտեմբերի 2-ից. Բագրատ սրբազան

Սեպտեմբեր 22,2024 17:27

«Այս շարժումը նոր է սկսում, ու եթե սա ոմանց համար քաղաքական գործ է, ինձ համար կյանք է: Հաղթելու է նա, ով համառ է ու համբերատար, ով պատրաստ է զոհաբերության ու զրկանքների: Սա ճշմարտության պայքար է ու ոչ մեկ չի կարող ինձ բաժանել այս հավատքից»,- այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ասաց «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:

Բագրատ սրբազանն ասաց, որ հաշվի առնելով սեպտեմբերի 28-ին եւ 29-ին սրբազան մյուռոնօրհնության ու Մայր տաճարի վերաօծման արարողությունները, շարժման համակարգող խորհրդի հետ խորհրդակցելով, որոշել են, որ  ակտիվ պայքարի շրջանը վերսկսում են հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին հավաքվելով Հանրապետության հրապարակում: Բագրատ սրբազանն ասաց, որ մտնելու են պայքարի ինտենսիվ ու հետեւողական փուլ՝ համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված:

Բագրատ սրբազանի խոսքով, պետք է վերականգնեն Սահմանադրական կարգը մեր երկրում. «ՀՀ-ն պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա պետական շահերի դիրքերից: Պետք է ձեւավորենք նոր իշխանություն, որը ըստ արժանիքների կձեւավորվի: Պետք է վերացվեն այս իշխանության  կողմից հանրության ներսում ստեղծված պետության  ու հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը:

Մենք պետք է դառնանք երկարաժամկետ ու կայուն խաղաղության դրոշակակիրը: Պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր արդար եւ իրական իրավունքը:

Այս գերլարված տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունը կարելի է վերադարձնել իրական բանակցություններով, արցախյան հիմնախնդրի՝  միջազգային քննարկումների օրակարգ բերելով:

ՀՀ-ն պետք է հրաժարվի հականերով արտաքին քաղաքականությունից, վերադառնա վստահելի գործընկերոջ կարգավիճակին:

Վաղվա Հայաստանում պիտի գործի այլեւս երբեքի սկզբունքը որպես մտածողություն ու գործողությունների ուղենիշ:

Մենք պետք է ու կարող ենք մեր հաստատակամությամբ մեր հասարակությունն ազատագրել պարտության ճիրաններից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30