Sputnik Արմենիա – Հայաստանի շախմատի ֆեդերացիան կոչ է արել ՖԻԴԵ-ին թույլ տալ ռուսներին մասնակցել մրցաշարերին, ինչի մասին հայտարարել է ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը Բուդապեշտում կայացած ՖԻԴԵ-ի գլխավոր ասամբլեայում։ Ըստ Լպուտյանի ՝ ՖԻԴԵ-ն չպետք է կախված լինի օլիմպիական կոմիտեի հանձնարարականներից, և չի կարելի քանդել շախմատային ընտանիքը:
Ես չեմ ուզում նշել երկրները, բայց նրանք չեն պատժվում պատերազմներին մասնակցելու համար։ Ինչ վերաբերում է ՖԻԴԵ-ին ուղղված առաջարկություններին, ես չգիտեի, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն մեր ղեկավարությունն է, ինչո՞ւ պետք է լսենք նրան: Քաղաքականությունը շախմատ չէ, շախմատը ուրախություն է, երջանկություն: