Մեզ փորձում են հոշոտել` գործող իշխանության երկարակեցությունն ապահովելով: Այսօր այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդների կազմակերպած հավաքի ժամանակ ասաց հեռուստահաղորդավար, մեկնաբան Աբրահամ Գասպարյանը:
Ըստ նրա՝ Արցախի հարցը չի լուծվել. «Հարավային Կովկասում Մերձավոր Արեւելքում առանց Արցախի խնդրի արդար լուծման չի լինելու համապարփակ խաղաղություն: Չկա՛ Արցախ, Արցախում չկա’ ապրող հայ, Հարավային Կովկասը երկար պիտի երազի խաղաղություն: Արցախը ոչ միայն հայ ժողովրդի գենետիկ կոդի, ազգային ինքնության գլխավոր բաղադրիչներից է, այլեւ բոլոր իրավասու ժողովուրդների դատը, որ հարյուրամյակներով պայքարում են իրենց արդար դատի համար: Արցախը ՀՀ եւ հայ ժողովրդի անվտանգային վահանն էր, ու այս իշխանությանը վռնդելուց հետո պիտի զօրուգիշեր աշխատենք, որ նորից Արցախը դառնա հայաբնակ ու հայկական:
Սրբազան պայքարը եկավ, որ կոտրի այն կարծրատիպը, որ մենք գաղափարապես ամուլ ժողովուրդ ենք, թույլ ու քաղաքական նպատակներ չունեցող ազգ, անհոգի մի մարմին: Սրբազան պայքարը եկավ ասելու՝ մենք այն ազգը չենք, որ աքլորանանք բացառապես անցյալում կատարած հաղթանակներով: Հաղթանակները կերտելու ենք այսօր, վաղը ու դա լինելու է հայկական»:
Իր ելույթը Աբրահամ Գասպարյանն ավարտեց անբացատրելի ճշմարտությամբ. «Ասում եմ այնպես, որ ինձ տեսնի գլխավոր հերոսը. ուզում ես թռիր երկինք, իջիր ցած, Հայաստանի ամենաբարձր գագաթը Արարատն է»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ պայքարի վճռական փուլ ենք մտնում, ապա մաղթեց տոկունություն ու ուժ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ