«Նիկոլ Փաշինյանին հայրենասեր չեմ համարում: Եթե մարդը հայրենասիրությունը հայրենակործան աշխատանքի մեջ է պատկերացնում, ոչինչ չունեմ ասելու: Եթե հայրենասիրությունը, ազգայինը ուրանալու մեջ է, նույնպես, եթե հայրենիքդ զիջելու մեջ է, չգիտեմ՝ իրենք ոնց են պատկերացնում հայրենասիրությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:
Անդրադառնալով սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ ոչ մի պաշտոնական միջոցառում չկազմակերպելուն՝ Տիրան Խաչատրյանն այսպես մեկնաբանեց. «Երեւի համարվում է, որ այդ օրն այլեւս չկա: Եթե ինչ-որ բան չի նշվում մեծ շուքով, երեւի գնահատումն այն է, որ այդ օրը գոյություն չունի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ