«Սա ոչ մի խնդիր չունեցող, դուխով իշխանությունն էր, որ հայտարարում է՝ որ րոպեին ուզում եք, արտահերթ ընտրություն դրեք, ուզում եք հերթական դրեք, մենք խնդիր չունենք»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով տեղեկություններին, թե իրավապահները մարզերից Երեւան եկող քաղաքացիների մուտքը խոչընդոտում են:
Հիշեցնենք, որ այսօր Բագրատ սրբազանը հանդիպում է Սրբազան շարժման աջակիցների ու անդամների հետ: Շարժման առաջնորդները սա դեպի հաղթանակ տանող նոր մեկնակետ են համարում:
«Այս հավաքը շատ կարեւոր է, շատ կարեւոր է հստակ ջրբաժանի առումով: Այստեղ պետք է վերջապես հնչի քայլերի հստակ ճանապարհային քարտեզ: Թիթեռ նկարելու, իշխանություններին ժամանակ տալու, Մայր տաճարի օծման կապակցությամբ գործողությունները հետաձգելու… Հստակ ասում եմ, որ հետո չասեն՝ կաթողիկոսը խնդրել է Մայր Տաճարի օծման կապակցությամբ որեւէ գործողություն չի լինելու: Եթե այդպես եղավ, սա դառնալու է էն հերթական հավաքը խոսելու էմոցիոնալ ու ընդամենը այս իշխանությունների կյանքը երկարաձգելու»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ