Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵ ինչքանով է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած «թյուրիմացությունը» հիասթափեցնող, բացատրության կարիք չունի․ Բորիս Նավասարդյան

Սեպտեմբեր 21,2024 23:55

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե խոսքը գնար մի մարդու մասին, ում ամբողջ գործունեության վերաբերյալ ՀՀ իրավապահ համակարգը պարտավորված չէր մանրամասն իրազեկված լինել, ժամանակավոր թյուրիմացությունը կարող էր բացատրություն ունենալ։ Բայց երբ ձերբակալման մասին ՀՀ դատախազության ձերբակալման օրդեր է արձակում Ալեքսանդր Լապշինի նկատմամբ եւ երեք ժամ անց այն չեղարկում է (ըստ այս պահի տեղեկությունների), ապա այլ բաներ ես սկսում ուզած-չուզած մտածել։

Այդ ի՞նչ նորություններ պետք է հայտնաբերեին Լապշինի մասին մեր իրավապահները, որ մինչ իր այսօրվա վերադարձը Հայաստան չգիտեին։ Փորձեմ վարկածներ առաջարկել այս ծայրահեղ անդուր պատմության առումով՝ չբացառելով, իհարկե, ամփութությունը եւ պատկան մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը.

1. ՀՀ դատախազությունը ջանասիրաբար կատարում է այն օրինականության տեսակետից կասկածելի պայմանավորվածությունները, որոնք վերջին տարիներին ունեցել է ԵԱՏՄ այլ երկրների համանման կառույցների հետ։ Եվ կոնկրետ Բելառուսի (որի պահանջի հիման վրա է այսօր ձերբակալվել Լապշինը) ղեկավարության անընդունելի պահվածքը մեր երկրի նկատմամբ հիմք չի ծառայել, կրկնում եմ, օրինականության տեսակետից կասկածելի պայմանավորվածությունների վերանայման համար,

2. ՀՀ իշխանությունների համար դժգոհ են Լապշինի ցանկությունից Հայաստանը դիտարկել որպես բնակության հիմնական վայր։ Պատճառը կարող է լինել պաշտոնական Երեւանի քաղաքականության, ինչպես նաեւ կառավարման որակի վերաբերյալ իր հաճախակի քննադատությունը։

Ավելի կտրուկ քայլերի դիմելու փոխարեն կարող էր ընտրվել մարդուն երկրից վերջնականապես հիասթափեցնելու հնարքը։ Իսկ ինչքանով է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած «թյուրիմացությունը» հիասթափեցնող, կարծում եմ բացատրության կարիք չունի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30