Ուրբաթ, Սեպտեմբեր 20-ին ՀՅԴ Արևմտեան Շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ «Մինչև մեր վերադարձը» խորագիրը կրող հաւաք Գլենդելի «Արցախ» պողոտայում:
Միջոցառման նպատակն էր ոգեկոչել մեր տոկունութիւնը և դեպի Արցախ վերադարձի անկոտրում ուղին: Մասնակիցները կիսուեցին իրենց յոյզերն ու ապրումները՝ Արցախի հայաթափման տարելիցին միաժամանակ հաստատելով արցախահայութեան կամքը հայրենիք վերադառնալու համար և բնորոշեցին համայն հայութեան քաղաքական պարտաւորութիւնները այդ կապակցութեամբ:
Արցախի հայաթափման վկաներից, Մարտունու բնակիչ՝ Մարինէ Չարշաֆճեան իր յիշողութիւնները կիսեց ներկաների հետ հաստատելով Արցախահայութեան հերոսական դիմադրութիւնը հայաթափման նախորդող օրերի:
ՀՅԴ