Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի ֆեյսբուքյան գրառումը
Հենց նոր հետս կապվեց Ալեքսանդր Լապշինը ու հայտնեց, որ Հայաստան գալուց Զվարթնոց օդանավակայանում մեր իրավապահները թույլ չեն տվել իրեն մուտք գործել երկիր, վերցրել են իրենից անձնագիրը ու առաջարկել են սպասել: Նա ենթադրում է, որ պատճառը միջազգային հետախուզումն է, որի հայտը տարածել է Ադրբեջանը: Հետաքրքիր է, արդյո՞ք Ադրբեջանի տարածած հայտը կարող է հիմք լինել Հայաստանի իրավապահների համար: