Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

Սերոբ Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Սեպտեմբեր 21,2024 17:40

Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմի հայտարարություն

Ինչպես արդեն գիտեք, Սերոբ Գասպարյանը իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանքով ենթարկվում է քրեական հետապնդման, ընտրված է խափանման միջոց կալանավորումը։

Փաստաբանական թիմը հայտարարում է, որ մեղադրանքը ապօրինի է, չի բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից, իսկ խափանման միջոց կալանավորման համար առկա չեն պատշաճ ռիսկեր։ Քրեական հետապնդումը համարում ենք ոչ իրավաչափ։

Միաժամանակ չենք շտապում մեղադրանքի մեջ տեսնել քաղաքական կոմպոնենտ։ Մեր ընկալմամբ իրավապահ մարմինների առանձին պաշտոնյաներ ցանկացել են ընդգծել իրենց ծառայողական նվիրվածությունը և քաղաքական իշխանության համար «բացահայտել են» իշխանության յուրացման հանցանքի նախապատրաստություն։ Գործի քննությանը չխոչընդոտելու նկատառմամբ սա առայժմ մեր միակ հայտարարությունն է։

Փաստաբաններ՝
էրիկ Ալեքսանյան,
Գուրգեն Գրիգորյան,
Ալեքսանդր Կոչուբաև

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30