Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովայում ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները

Սեպտեմբեր 21,2024 15:50

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և Պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան մասնակցել են սեպտեմբերի 19-ից 20-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացած՝ «Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերն ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ԵՄ անդամակցության և գործընկերության համատեքստում» խորագրով միջազգային համաժողովին:

Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը հանդես է եկել որպես բանախոս պանելային քննարկմանը՝ նվիրված Օմբուդսմանական և մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերի ամրապնդմանը տարածաշրջանում՝ առկա մարտահրավերների և հնարավորությունների դիտարկմամբ։

Նինա Փիրումյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները ինչպես հաստատության ընդհանուր մանդատի, այնպես էլ կոնվենցիոն կարգավիճակների շրջանակում՝ ընդգծելով հաստատության պատշաճ գործառութավորման համար անհրաժեշտ ռեսուրսների ապահովվածության կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի հաստատության՝ որպես անկախ և անկողմնակալ մշտադիտարկման մեխանիզմի ներգրավվածությանը ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված քննարկումներին։ Հատուկ ընդգծվել է, որ այդ քննարկումներին Պաշտպանի հաստատության՝ մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկները դիտարկվում են իբրև օբյեկտիվ և արժանահավատ տեղեկատվություն՝ գնահատելու պետության հանձնառությունների կատարման վիճակը՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության համատեքստում։

Գլխավոր քարտուղարն առանձին անդրադարձել է Օմբուդսմանական և մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար անվտանգ և կառուցողական միջավայրի ապահովման կարևորությանը՝ մեջբերելով Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ 2024 թվականի զեկույցը, որում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի դեմ իրականացվող արշավները դիտարկվել են որպես կազմակերպված բնույթ ունեցող։

Որպես Պաշտպանի հաստատության առաջնահերթություն և մարտահրավեր՝ հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի հաստատության փաստահավաք գործունեությանն ու դրա արդյունքներին՝ ընդգծելով 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30