Բագրատ սրբազանը 44-օրյա պատերազմում զոհված հերոսների` ամբողջ գիշեր Եռաբլուրում հերթապահած ծնողներին հորդորեց գնալ տուն եւ մարմնապես հանգստանալ:
Իսկ Aravot.am-ի հարցին, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ինքը չափից ավելի հայրենասեր է, պատասխանեց. «Իմ հորդորն է, որ ինքը սիրի ադրբեջանցիներին, թուրքերին եւ հայ ժողովրդի մնացած բոլոր թշնամիներին: Իր սերը թող մնա իրեն, իր սիրո արտահայտությունն ու չափը թող լրիվ ամփոփվի իր կյանքում եւ իր սիրելի հայ ժողովրդի բոլոր թշնամի պետությունների կյանքում: Թող այդպես սիրի: Այն սիրով, որ սիրում է մեզ, մեր երկիրը, այդ նույն սիրով թող սիրի բոլորին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ