Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խանգարում այս իշխանության ներկայացուցիչներին գոնե հիշել սեպտեմբերի 19-ը, խոսել Արցախի կորստի մասին․ «Հրապարակ»

Սեպտեմբեր 21,2024 11:40

Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչն է խանգարում այս իշխանության ներկայացուցիչներին, տարբեր պաշտոններ զբաղեցնող այս անհայրենիք զանգվածին գոնե հիշել սեպտեմբերի 19-ը, խոսել Արցախի կորստի մասին, ցավի ու ափսոսանքի խոսքեր հնչեցնել, կարեկցել բնավեր արցախցիներին: Այս ի՜նչ համատարած վախ է տիրում իշխող կուսակցության եւ նրա արբանյակների շրջանում, որ սարսափում են Արցախ բառն անգամ արտաբերել, մի քանի տող գրել-ասել:

Հասկանալի է` իրենց մեղավոր են զգում, գիտեն, որ իրենք են կործանել մի ամբողջ պետություն, ամաչում են խոսել իրենց սխալներից, բայց դա պատճառ չէ մի ամբողջ պետություն, մեր հայրենիքի, մեր պատմության մի մեծ կտոր մոռացության տալու համար: Ձեւացնելու համար, թե չի եղել նման բան եւ մենք ոչ մի պարտք ու պահանջ չունենք Ադրբեջանից:

Տարրական խելքն ու տրամաբանությունը պետք է հուշեր նրանց, որ ինչքան արագ փակեցին Արցախի էջը, ինչքան շուտ մոռացության տվեցին այն, ինչքան շատ ենթարկվեցին հարեւան ագրեսորի թելադրանքին, այնքան մեծանալու է նրա ախորժակը:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30