Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործով միակ մեղադրյալ Հարություն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ նրա պաշտպան Վաչե Դավթյանը։ Ասել է թե՝ իրավապահները, քննելով դեպքը, եկել են այն համոզման, որ նա չի կրակահերթ արձակել Ասիլյանի տան ուղղությամբ. ուստի հարց է առաջանում՝ ապա, ով կամ ովքեր կրակոցներ արձակեցին ՔՊ նախկին անդամի տան ուղղությամբ ու փորձեցին նրան բան «հասկացնել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում