44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները Անկախության օրը դիմավորեցին «Եռաբլուր» փառքի պանթեոնում։ Նրանք գիշերվանից այստեղ են, որպեսզի իշխանության ներկայացուցիչները չգան կանգնեն իրենց զավակների սուրբ շիրիմի առջեւ, ցուցադրաբար չնկարվեն եւ հեռանան։
Զոհվածի մայր Գոհար Ադամյանը հույս հայտնեց, որ, այնուամենայնիվ, չեն գա։
Նա տարօրինակ չհամարեց, որ երկու տարի առաջ հենց այստեղ ծնողների, այդ թվում՝ իր նկատմամբ կիրառված բռնությունների համար մինչեւ այսօր ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։ «Որովհետեւ նրանք չունեն սրբություն։ Եթե սրբություն ունենային, գլխարկները գետնին կդնեին ու կհրաժարվեն կատարել իշխանությունների հրամանները»,-ասաց տիկին Գոհարը։
Նա նաեւ կարծիք հայտնեց այն ծնողների՝ մայրերի, մասին, որոնք մասնակցում են իշխանությունների կազմակերպած խրախճանքներին ու միջոցառումներին։ «Նրանք ցույց են տալիս, որ արժանի չեն իրենց ազնիվ որդիների հիշատակին»,-ասսց նա։
Իսկ իր չափից ավելի հայրենասեր լինելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առիթով ասաց. «Նա ո՞վ է, որ հայրենասիրություն սովորեցնի։ Նա հայրենասեր է ավելի շուտ Ադրբեջանի համար»։
Կարդացեք նաև
Վերջում էլ Նիկոլ Փաշինյանին հորդորեց հնարավորինս շուտ հեռանալ, որովհետեւ այդպես լավ կլինի թե՛ նրա համար, թե՛ երկրի ու ժողովրդի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ