Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

Զուիցերիոյ Խորհրդարանի 16 Անդամներ Արցախահայութեան Տունդարձի Վերաբերեալ Գրաւոր Հարցում Ուղած Են Գործադիր Իշխանութեան․ «Եռագոյն»

Սեպտեմբեր 21,2024 10:30

«Եռագոյն» – Սեպտեմբեր 19-ին Զուիցերիոյ Ազգային խորհրդարանի հայանպաստ երեսփոխան Էրիխ Ֆոնթոպել 15 այլ երեսփոխաններու ստորագրութեամբ գրաւոր հարցում ուղղած է Զուիցերիոյ գործադիր իշխանութեան` արցախահայերու տունդարձի եւ անոնց իրաւունքներու վերականգման վերաբերեալ: Երկուշաբթի, 23 սեպտեմբերին գործադիրը արդէն խորհրդարանի ամպիոնէն պէտք է պատասխանէ հետեւեալ հարցումներուն.

– Արդեօք Զուիցերիան կը ճանչնա՞յ Լեռնային Ղարաբաղի հայերու հայրենիք վերադառնալու եւ այնտեղ իրենց ինքնորոշման իրաւունքը գործադրելու իրաւունքը:

– Արդեօք ՔՈՓ29-ի մէջ զուիցերիական պատուիրակութիւնը մտադի՞ր է արծարծել Լեռնային Ղարաբաղի ցեղային զտումներու եւ անոր բնակիչներու վերադարձի իրաւունքի հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել