Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եռագոյնը կը ծածանի կեդրոնական հրապարակներուն վրա՞յ, թէ՞ անշունչ «քաղաք»՝ Եռաբլուր գերեզմանատան մէջ. «Հայրենիք»

Սեպտեմբեր 21,2024 09:30

Սեպտեմբեր 21-ին կը տօնենք Հայաստանի վերանկախացման 33-ամեակը։ Իսկ դեռ տարի մը առաջ, Սեպտեմբեր 19, 2023-ին Արցախի հայութիւնը տեղահանուեցաւ։

Ժպտի՞լ, թէ՞ տխրիլ։ Պարծենա՞լ, թէ՞ գլխիկոր «կծկուիլ»։

Եռագոյնը կը ծածանի կեդրոնական հրապարակներուն վրա՞յ, թէ՞ անշունչ «քաղաք»՝ Եռաբլուր գերեզմանատան մէջ։

Պատմութեան ներկայի ճակատագրական դարձած պահուն, երբ Հայաստանէն մնացած վերջին բեկորներն ալ վտանգուած են, դժուար է անկախութեան մասին խօսիլ։

Դժուար, թէ պարտուած երկրի մը ղեկավարութիւնը, որ շարունակ կառչած կը մնայ աթոռին, կարենայ նմանօրինակ անկախութեամբ հպարտանալ։

Հայաստանի անկախութիւնը թէական դարձած է, մանաւանդ երբ ան պարտուած է եւ պարտութիւնը յաղթահարելու համար չէ յաջողած հաւաքական կամք ստեղծել, երբ իրեն կը պակսի ինքզինք քննելու քաջութիւնը, եւ դեռ աւելին` ինքնաքննադատութեամբ տեսնելու պարտութեան պատճառները, որպէսզի կարենայ զանոնք յաղթահարել եւ վերականգնել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30