Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչվերացի տոնը և Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի օծման 14-ամյակը

Սեպտեմբեր 20,2024 23:50

Սեպտեմբերի 15-ին Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարում կրկնակի տոն էր՝ Խաչվերացի և Մայր Տաճարի օծման 14-ամյակի առիթով։ Տոնական պատարագը մատուցեց Արևմտյան թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը՝ աղոթակցությամբ քահանայից դասի։ Սուրբ պատարագի արարողության ընթացքում Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին և օրհնվեցին Մայր Տաճարին նվիրաբերված երկու սրբապատկերներ և 30 քահանայական շուրջառներ, որոնց նվիրատուն էր Ալխազյան ընտանիքը։ Ապա կատարվեց անդաստանի կարգ։ Օրհնության արարողության ավարտին ատյան հրավիրվեց Ալխազյան ընտանիքը և Սրբազան Հոր կողմից արժանացավ օրհնության և գնահատանքի։ Ապա մասնավոր օրհնության և գնահատանքի արժանացավ տիար Դերիկ Ղուկասյանը՝ արժանանալով  Արևմտյան թեմի պատվո բարձրագույն՝ «Սուրբ Գրիգոր Նարեկացի խաչ» -ի։

Իր խոսքում Առաջնորդ Սրբազանը շատ բարձր գնահատեց տիար Դերիկ Ղուկասյանի անձնվեր և անմնացորդ ծառայությունն Արևմտյան թեմի զարգացման և պայծառացման գործում։ Արարողությանը ներկա էին Լոս Անջելեսում ՀՀ  գլխավոր հյուպատոս տիար Կարեն Իսրայելյանը՝ տիկնոջ հետ, Թեմական Խորհրդի ատենապետ տիար Վարդան Նազերյանը՝ տիկնոջ հետ, ինչպես նաև՝ թեմական, ծխական խորհրդի անդամներ, բարերարներ և հարյուրավոր հավատացյալներ։ Պատարագի քարոզի  մեջ Հովնան Սրբազանն անդրադարձ կատարեց Սուրբ Խաչի կենարար ներկայությանը հավատացյալների կյանքից ներս, և՝ քրիստոնյաներիս ամբողջանվեր հուսադրմանը Քրիստոսի խաչին։

Հավարտ Սուրբ պատարագի՝ կազմակերպվել էր հյուրասիրություն Քալլաջեան սրահում։ Ցերեկույթի ընթացքում ելույթներով հանդես եկան տիկին Սիլվա Խաչիկյանը, տիար Դերիկ Ղուկասյանը և այլք, ապա օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ Առաջնորդ Սրբազան Հայրը, ի մասնավորի՝ գնահատելով Stewardship –ի հանձնխմբի աշխատանքը՝ գլխավորությամբ տիար Դերիկ Ղուկասյանի։ Սրբազան Հայրը հատուկ ընդգծեց այս կառույցի բարերար ազդեցությունը թեմի կյանքից ներս՝ նոր հոգևորականների պատրաստման, հոգևորականների վերապատրաստման և ավելի խորը գիտական կրթություն ստանալու գործում։

Ցերեկույթն իրենց ելույթներով զարդարեցին Շնորհալի երգչախումբը և մեներգչուհի տիկին Լիտա Քյոսեյանը՝ նվագակցությամբ դաշնակահարուհի տիկին Սոֆի Սարգիսյանի։

 

Դիվան Առաջնորդարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30