Սեպտեմբերի 20-ին, ժամը 18։33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Փ․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր O․ Ս․-ն (ծնված 1957 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վարորդի մահը, իսկ Օ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատվել՝ ծանր։
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն