2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վատիկան քաղաք-պետության գործադիր ղեկավար Ֆերնանդո Վերգես Ալսագան և
Ադրբեջանի նախագահի օգնական, «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախագահ Անար Ալաքբարովը համաձայնագիր են
ստորագրել Սուրբ Պողոսի տաճարի վերականգնողական աշխատանքները ֆինանսավորելու վերաբերյալ։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Սուրբ Աթոռի հարաբերությունները, ինչպես նաև՝ «Հեյդար Ալիև»
հիմնադրամի հետ նախատեսվող համատեղ նախագծերը։
Տեղեկացնենք, որ հիմնադրամը նախկինում ևս մի շարք նախագծեր է իրականացրել Վատիկանում։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ նախագծերն առանձնահատուկ նշանակություն ունեն Ադրբեջանի և Վատիկանի հարաբերություններում, ինչպես նաև «կարևոր ներդրում են ունենում միջկրոնական և միջմշակութային կապերի զարգացման գործում»:
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այդ կապակցությամբ հոդված է հրապարակել, որը ներառում է հատուկ
նկատառումներ։
Կարդացեք նաև
«Գեղարդ» վերլուծական կենտրոն