Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վայրագությունների մասին են փաստում Արցախից տեղահանված լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները. «Ապառաժ»

Սեպտեմբեր 20,2024 22:38

«Ապառաժ». ԱՄՆ Կոնգրեսի Russell Senate Office Building rotunda սրահում սեպտեմբերի 18-ին բացվեց արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը պատմում է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև` Արցախի շրջափակման ու էթնիկ զտման մասին։ Ցուցահանդեսին Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Հայ Դատի կենտրոնական գրասենյակին կարևոր նախաձեռնության և ամենօրյա հայրենանվեր աշխատանքի համար՝ ներկայացրեց ցուցահանդեսի նպատակը․
<Մենք կարող էինք այսօր այստեղ չլինել, բայց մեր հայրենի բնօրրանում տեղի ունեցած մեծ անարդարությունը մեզ բերեց այստեղ։ Մենք մի երկրից ենք, որտեղ Ադրբեջանի ձեռքով և աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն։ Այո՛, այն, ինչ Ադրբեջանը 2020թ սեպտեմբերի 27-ից սկսած իրականացրեց Արցախում, ցեղասպանություն էր։

2020թ Արցախի դեմ պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառեց մարդկության դեմ արգելված տարբեր զինատեսակներ, որի արդյունքում հազարավոր զոհեր ու տուժածներ եղան, քաղաքացիական անձեր, երեխաներ, հղիներ։ Այդ ոճիրը մնաց անպատիժ, որի հետևանքով եղան նոր ոճիրներ։ 2022 թ դեկտեմբերին Ադրբեջանը միտումնավոր ու անօրինաբար փակեց Արցախը Հայաստանին կապող Լաչինի/Բերձոր/ միջանցքը, որին հաջորդեցին այլ անօրինական գործողություններ:

Արգելափակելով Արցախի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը՝ ստեղծեց այնպիսի ճգնաժամ, որի ընթացքում խախտվեցին մարդկային բազմաթիվ հիմնարար իրավունքներ։ Այդ ընթացքում ունեցանք կորուստներ, թերսնված ու սոված երեխաներ, հղիներ, բժշկական օգնությունից և այլ իրավունքներից զրկված քաղաքացիներ։

Այդ ամենը մեկ նպատակ ուներ՝ էթնիկ զտում և տեղահանություն, որը ինն ամսյա դաժան պայմաններից ու անմարդկային զրկանքներից հետո պարտադրվեց արցախահայությանը։ Արցախահայությունը զրկվեց իր hայրենի հողի վրա ապրելու իրավունքից։ Սա նոր ցեղասպանության տիպիկ օրինակ է, որը պիտի հաշվի առնեն մարդու իրավունքների գերակայությամբ առաջնորդվող և ազատության սկզբունքներ որդեգրած երկրները, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Լռությունն այս պարագայում հավասար է մեղսակից լինելուն։

Ադրբեջանի վայրագությունների մասին են փաստում Արցախից տեղահանված լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները, որոնք արվել են Արցախի դեմ սանձազերծված քառասունչորսօրյա պատերազմի, Արցախի շրջափակման, ապա՝ բնակչության բռնի տեղահանության օրերին։ Դրանք անհերքելի փաստեր են, որոնք պիտի խոսեն աշխարհի հետ։

Այս ցուցահանդեսում հստակ երևում է, թե ինչպես է Ադրբեջանը թիրախավորել խաղաղ բնակչությանը, Ստեփանակերտի ծննդատունը, հոսփիթալը, դպրոցները, մանկապարտեզները, ինչպես է դիտավորյալ շրջափակել Արցախը ու ստեղծելով կյանքի հետ անհամատեղելի պայմաններ՝ ստիպել, որ Արցախի հայությունը լքի իր բնօրրանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30