Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը առաջին մեդալը վաստակեց Հայաստանի համար։
Պոկում վարժությունում 81 կգ արդյունքով 7-րդ տեղով բավարարվելուց հետո, Ալեքսանդրան պոկում վարժությունում բարձրացրեց 110 կգ, ինչը նրան բերեց փոքր արծաթ, իսկ երկամարտում ցույց տալով 191 կգ արդյունք՝ մեր մարզուհին նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ