Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի դիտարկումների վերաբերյալ

Սեպտեմբեր 20,2024 19:14

2024 թվականի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս (ՀՀ արդարադատության նախարարի որոշմամբ ԲԴԽ ներկայացված միջնորդության համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդումը), դատավոր Գաբրիելյանի կողմից (այնուհետև հարցուպատասխանի ընթացքում) հնչեցվել են Դատախազության գործառույթներին վերաբերելի մի շարք դիտարկումներ, որոնց կապակցությամբ Գլխավոր դատախազությունը հայտարարում է.

Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օլեգ Նեֆեդովը ձերբակալվել է 2024 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, նրան ժամանակավոր կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատախազի կողմից դատարան է ներկայացվել 2024 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 13:30-ին, այսինքն՝ անձի ձերբակալումից մոտ 26 ժամ հետո (այս ժամանակահատվածը ներառում է ՀՀ իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ստանալը, դրանք հայերեն թարգմանելը, դատախազին ներկայացնելը, դատախազի կողմից անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին միջնորդություն կազմելը և այն դատարան ներկայացնելը):

Մինչդեռ միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ դատական նիստը Դատավորի կողմից նշանակվել է 2024 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, այսինքն դատախազի կողմից միջնորդությունը դատարան ներկայացնելուց հետո ավելի քանի 44 ժամ անց, ինչի արդյունքում 72 ժամվա ընթացքում Օլեգ Նեֆեդովի նկատմամբ Դատարանի կողմից ժամանակավոր կալանավորման մասին որոշում չի կայացվել և նա ազատ է արձակվել, հեռացել դատարանից, նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Ինչ վերաբերում է դատավորի կողմից արված այն դիտարկմանը, թե դատախազի կողմից չի ներկայացվել Ինտերպոլի համապատասխան քարտի թարգմանությունը՝ ձերբակալված անձի համար հասկանալի լեզվով, ապա Գլխավոր դատախազությունն ընդգծում  է, որ ինչպես կիրառելի միջազգային պայմանագրերով, այնպես էլ կիրառման ենթակա՝ 1998 թվականի Քրեական դատավարության օրենսգրքի 4784 հոդվածով սահմանված չէ հետաքննության մարմնի, առավել ևս՝ դատախազի պարտականությունը՝ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին միջնորդությունը կամ դրան կից ներկայացված նյութերը (սույն դեպքում՝ Ինտերպոլի քարտը) թարգմանված տարբերակով անձին տրամադրելու պարտականություն։

Գլխավոր դատախազությունն այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում է, որ դատախազի կողմից լիարժեք ապահովվել է դատական նիստին համապատասխան լեզվով թարգմանչի մասնակցությունը։ Հետևաբար՝ դատական նիստը ողջամիտ ժամկետում նշանակված լինելու և Դատարանի հիմնավոր պահանջի դեպքում՝ անձին հնարավորություն կտրվեր թարգմանչի օգնությամբ ծանոթանալ դատարան ներկայացված նյութերին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30