ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 19-ի որոշմամբ, ռազմական կցորդ է նշանակվել Հրայր Գեղամյանը։
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հրայր Գեղամյանին 2024 թվականի սեպտեմբերի 23-ից նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` քաղաք Վաշինգտոն)»,- ասված է որոշման մեջ: