«Այս քննարկման արդյունքները մեզ համոզեցին այն բանում, որ այն խնդիրները, որոնք կան այսօր էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում, դրանք այսօրվա ստանդարտ գործիքակազմերով չեն լուծվելու»,- խորհրդարանում «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Բայց իրականության մեջ ՀՀ քաղաքացուն դա չի հետաքրքրում։ Դուք ասում եք՝ 690 մլն դոլար ներդրում է արել ՀԷՑ-ն այս 6-7 տարիների ընթացքում, բայց իրավիճակն ավելի է վատացել։ Գոնե մնար նույնը, կասեինք՝ հա: Ես չեմ ուզում, որ մենք մի հատ էլ հավաքվենք մի քանի տարի հետո եւ էլի խոսենք նույն բաների մասին, ասենք, որ ՀԷՑ-ը լրացուցիչ կես մլն դոլարի ներդրում է արել, բայց իրավիճակը մի քիչ էլ է վատացել։ Լավ, 6, 7, 8 տարվա մեջ մի հատ թեժ գիծն ի՞նչ է, որ ՀԷՑ-ը չի կարողանում կարգավորել։ Մարդիկ 45 րոպե, 50 րոպե, մի ժամ սպասում են եւ չեն կարողանում կարգավորել իրենց կյանքը։ Հոսանքն անջատվեց, բայց քաղաքացուն ոչ ոք չի պատասխանում, եւ արդյունքում՝ ունենում են բազմաթիվ կորուստներ՝ շարքային բաժանորդներից սկսած մինչեւ տնտեսվարողներ»,- ասաց Հայկ Կոնջորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ