Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ դիմաց է նախկինում միանձնյա սեփականությունն անցել Կարապետյան Սամվելին, եւ նա ի՞նչ գնով է ձեռք բերել Բաշխիչ ցանցերը»․ Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 20,2024 16:49

«Շատ լավ կլիներ, որ այսօր այստեղ լիներ նաեւ ՀԷՑ-ի սեփականատերը, կարող է ինչ-որ հարցեր էլ տայինք պարոն Կարապետյանին, բայց ինքը բացակայում է»,- խորհրդարանում «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա հարցերն ուղղեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին․ «Վերջին շրջանի անջատումներն այնքան շատ էին եւ անբացատրելի, որ մեր հասարակության մեջ կասկածներ կար, որ կարո՞ղ է սա քաղաքական պատճառներ ունի։ Բայց ես ձեզ հետ խոսել եմ, ասացիք, որ ինչ-որ հրդեհի հետ է կապված։ Ձեր ընտրության ժամանակ ես մի հարց տվեցի՝ արդյոք մենք տիրապետո՞ւմ ենք այն տեղեկատվությանը՝ սեփականատերը ի՞նչ գնով է ձեռք բերել Բաշխիչ ցանցը։ Պատասխան մինչեւ այսօր չի եղել։ Ես ուզում եմ լսել՝ դուք ունե՞ք այդ տեղեկատվությունը՝ ինչի՞ դիմաց է նախկինում միանձնյա սեփականությունն անցել Կարապետյան Սամվելին եւ ինչո՞ւ է այս վիճակը»։

Գարեգին Բաղրամյանն ասաց․ «Մեզ հետաքրքրում է միայն այն հատվածը, որը գալիս է եւ սակագնում բեռ է դառնում։ Իսկ դա ՀԷՑ-ի հետ տեղի է ունեցել 2012 թվականի մասնավորեցման ժամանակ։ Մասնավորեցվել է 40 մլն դոլարով, այդ 40 մլն դոլարն է եկել սակագնային մարժա։ Դրանից հետո ծախել են Տաշիր գրուպին, այդ արանքում ով ում ինչ է վճարել, չի հետաքրքրում մեզ, որովհետեւ դա բաժանորդի վրա չի անդրադառնում սակագնային տեսանկյունից»։

«Ձեզ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է, ես խնդրում եմ մեր հաջորդ հանդիպումներից մեկի ժամանակ ճշտեք, թե ինչ գնով է ձեռք բերել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30