Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս վճիռը, որն ունենք, անմիջապես որևէ հետևանք չի առաջացնում Հրայր Թովմասյանի համար՝ բացառությամբ գույքի վրա դրված կալանքի մի մասի վերացումը»․ Արամ Օրբելյան

Սեպտեմբեր 20,2024 16:41

«Այս վճռով որևէ բան չի սպասվում»,-հարցին Հրայր Թովմասյանին այս վճռով ի՞նչ է սպասվում՝ որպես ՍԴ դատավոր, այսպես պատասխանեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Նա պարզաբանեց՝ քանի դեռ համապատասխան վճիռն ուժի մեջ չի մտել, տվյալ դատավճիռը ոչ մի հետևանք չի կարող առաջացնել․ «Վճիռը կարող ենք բողոքարկել մենք, մեղադրող կողմը։ Ըստ էության՝ 2019 թվականը բերվեց։ Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանքն առաջադրված է եղել 380 հոդվածի 2-րդ մասով՝ 2020-ին․ այսինքն՝ ավելի ուշ, քան համապատասխան վաղեմության ժամկետներն անցել են։ Սա բացարձակ հիմք էր, որ նույնիսկ մեղադրանք չառաջադրվեր։ Այս վճիռը, այս տեքստը, որն ունենք, անմիջապես որևէ հետևանք չի առաջացնում՝ բացառությամբ գույքի վրա դրված կալանքի մի մասի վերացումը, որովհետև ավելի մեծ գումարի չափով է այս պահին արգելանք դրված»։

Արամ Օրբելյանն ասաց՝ վճռի բողոքարկման բոլորը հիմքերը տեսնում են։ Փաստաբանը հայտարարեց՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու պահին վաղեմության ժամկետը՝ ըստ դատավճռի, արդեն իսկ լրացած է եղել․ «Ուզում եմ մատնանշել, որ դատախազությունն ակնհայտ ոչ բարեխիղճ աշխատանք է ցույց տվել»։

Անդրադառնալով նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարքագծին՝ Արամ Օրբելյանն ասաց․ «Սա այն դեպքն է, երբ ես կաշկանդված չեմ անմեղության կանխավարկածով, կարող եմ գնահատական տալ, որ տեղի է ունեցել կոռուպցիոն գործարք»։

Արամ Օրբելյանի կարծիքով՝ տվյալ որոշմամբ դատավորը դուռ է բացում իր՝ որպես դատավորի և իր գործընկերների անձեռնմխելիության՝ այսինքն՝ ընթացակարգային հավելյալ երաշխիքները վերացնելու ուղղությամբ․ «Դուռ է բացում նրա համար, որ ցանկացած հիպոթետիկ գլխավոր դատախազ հիպոթետիկ դատավորի նկատմամբ հիպոթետիկ գործի շրջանակներում կարող է գնահատել, որ դա կապ չունի նրա լիազորությունների հետ, որովհետև ինչ-որ գործ կա, և օրինակ՝ քննարկել անձեռնմխելիությունը հաղթահարելու փոխարեն քրեական պատասխանատվության ենթարկելու և օրինակ, ազատազրկելու հարցեր։ Հետևաբար` պետք է շատ լավ պատկերացնենք, որ այստեղ տեղի ունեցածը չէր վերաբերում բացառապես Հրայր Թովմասյանին»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30