Shamshyan.com. Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հյուսիսային պողոտայում Հին երևանցի 2 հասցեի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել ու կան վիրավորներ:
Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ պարեկները՝ սննդի կետում՝ կահույքի տակ, հայտնաբերել են դանակ, որի վրա առկա են արնանման հետքեր:
Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության, ծեծկռտուքի ու դանակահարության պատճառը եղել է ավտոմեքենան կայանելու շուրջ ու կասկածյալների մեջ են 2 հարազատ եղբայրներ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: