ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող Եվրոպական միության (ԵՄ) «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում ստեղծված Ծիլի ծով, Աղստեւի հովիտ, Գանձոր, Լոռվա ձոր եւ Տաշիր պլյուս Տեղական ակտիվ խմբերը (ՏԱԽ-եր) սեպտեմբերի 14-15-ին մասնակցել են «Գյուղական կյանք եւ ավանդույթներ» բերքի տոնին՝ ցուցադրելով ՏԱԽ-երի շահառուների կողմից արտադրված եւ պատրաստված բերքն ու բարիքը։
ՏԱԽ-երի տաղավարներ են այցելել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, որոնք ուսումնասիրել են տաղավարում ցուցադրված տեսականին, զրուցել շահառուների հետ, եւ ծանոթացել ծրագրի գործունեությանը։
ՏԱԽ-երի կողմից ներկայացված տաղավարը հաղթող ճանաչվեց «Լավագույն տաղավար» անվանակարգում, իսկ ծրագիրը նվեր ստացավ խոտհնձիչ, որը հետագայում կտրամադրի ՏԱԽ-երից մեկին:
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու եւ Տավուշի մարզերում» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից եւ իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գործընկերությամբ եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east