Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ դատավորը նիստում սկսում է քնել, մոտավորապես քնած էլ կարող էր այսպիսի վճիռ կայացնել»․ Հրայր Թովմասյան

Սեպտեմբեր 20,2024 15:51

«Դատավարության գոնե վերջին հատվածը տեղի է ունեցել հանրության աչքի առաջ։ Այն շտապողականությունը, ինչ ցուցաբերում էր դատարանը, այդ պայմաններում ինձ համար միանշանակ էր նման ելքը»,-դատարանի՝ իր գործով որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Նա վստահեցրեց՝ դատարանին մինչև վերջ հնարավորություն էր տվել իրականում արդարադատություն իրականացնել․ «Սա իմ դատավճիռը չէ, սա մեր երկրի արդարադատության հիմքից ևս մեկ քար հանելու ճանապարհին կատարված քայլ է։ Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ։ Երբ դատավորը նիստում սկսում է քնել, մոտավորապես քնած էլ կարող էր այսպիսի վճիռ կայացնել։ Նա անհաղորդ էր գործընթացին, ի սկզբանե գիտեր՝ ինչ որոշում է կայացնելու, և տասնյակ իրավունքների խախտումը, ճառերն անընդմեջ ընդմիջելը, առավոտից երեկո նիստեր անելը, նշանակում է մի բան՝ ինչ-որ վատ բան է սպասվում ՀՀ-ին, որին մասնակից պիտի լինի ՍԴ-ն։ Սրա մասին ես խոսել եմ դեռ 2020-ին։ Իսկ թե ինչ է սպասվում առաջիկայում ՀՀ-ին, առաջիկայում կերևա։ Կտեսնենք, թե ՍԴ-ն ինչ է անում»։

Հրայր Թովմասյանը տեղեկացրեց՝ բողոքարկելու են․ «Այնպես չէ, որ այստեղով ավարտեցինք։ Ե′վ Վերաքննիչ, և′ Վճռաբեկ դատարան ենք բողոքարկելու։ Միջազգային դատարանի այն տասնյակ որոշումները, որոնք մատնանշում էի, դրանց անհաղորդ էր դատարանը, դատարանը քնած էր և չէր լսում։ Գործի բաժանում, այս քննության արագացում խոսում են մի բանի մասին, որ դատավորը չէր որոշում՝ ինչ անել։ Վերջին նիստին ակնհայտ դարձավ․ հինգ րոպեանոց ընդմիջում կատարեց դատավորը, որպեսզի դատախազը ճշտի՝ մյուս նիստին գնում է, թե՝ ոչ։ Դատավորը վերադարձավ 35 րոպե հետո։ Ինձ համար միանշանակ է, որ բոլոր մնացած նիստերը հետաձգելը, հանրային պաշտպան ներգրավելը, խոսում էին նրա մասին, որ ես ցանկացած դեպքում ինչ-որ կերպ պետք է մեղավոր ճանաչվեի։ Ես որևէ հանցավոր արարք ոչ միայն չեմ կատարել, այլև ամբողջ նիստի ընթացքում ինձ որևէ հանցավոր արարք չի վերագրվել։ Դատարանը որոշեց հիմնվել կանացի կամ տղամարդու բամբասանքների, խորոված սարքող Արտաշի, հիվանդ Վոլոդյայի երևակայական ենթադրությունների վրա։ Մի տարի, վեց ամիս, երկու, հինգ տարի հետո այս բովանդակությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չի ունենալու»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30