«Ես նայեցի նաեւ Հայաստան-Սփյուռք ֆորումի իր ելույթը․ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ «նոու-հաու» (անգլ.՝ know-how կամ knowhow, բառացի՝ գիտեմ ինչպես), տերմին, որ միջազգային հարաբերություններում օգտագործվում է փաստագրված տեխնիկական գիտելիքները, փորձը, նորույթները մի այլ երկիր փոխանցելու պարտավորությունը նշելու նպատակով. խմբ.) էր Փաշինյանի կողմից հերթական՝ ազատվենք Արցախից, որ լավ ապրենք։ Ասենք, ԱՄՆ-ը, օրինակ պետք է այդ քաղաքականությունը վերցնի, հավանում է ոնց որ Նիկոլի քաղաքականությունը․ ասենք՝ ազատվի Տեխասից, նվիրի Մեքսիկային, որ լավ ապրի։ ՌԴ-ն կարող է վերցնել՝ իր տարածքները նվիրել աշխարհով մեկ ու լավ ապրի»,- այսօր դատարանի դահլիճում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Անկախության տոնի՝ սեպտեմբերի 21-ի խորհրդի առիթով հարցին էլ այսպես պատասխանեց․ «Նիկոլի օրոք հարամ են եղել բոլոր տոնական եւ հիշատակի օրերը․ սգո եւ հիշատակի օրերը վաղուց պղծված են, տոնական օրերը՝ վաղուց արժեզրկված են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ