Քիչ առաջ նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատարանի որոշումը։
Նա մասնավորապես հայտարարեց․ «Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով՝ 2003-ի ապրիլին ընդունված քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությամբ և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները 2019-ին անցած լինելու պատճառաբանությամբ։
Տուժող և քաղաքացիական հայցվոր Նունե Սարգսյանի քաղաքացիական հայցը բավարարել և հօգուտ նրա Հրայր Թովմասյանից գանձել 5 միլիոն 600 հազար դրամ գումար՝ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում։
Հօգուտ տուժող և քաղաքացիական հայցվոր Էմմա Շաբոյանի՝ Հրայր Թովմասյանից գանձել 5 միլիոն 203 հազար 800 դրամ՝ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում. մնացած մասով քաղաքացիական հայցը մերժել։
Կարդացեք նաև
Ամբաստանյալ Հրայր Թովմասյանի գույքի վրա դրված կալանքը՝ 10 միլիոն 803 հազար դրամ գումարի չափով թողնել անփոփոխ՝ մինչև քաղաքացիական հայցերի դատավճռի կատարումը, մնացած մասով վերացնել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ