Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնում եք, չէ՞, մարդ իր ընկերոջը ոչ կարող է բարեւել, ոչ համբուրել, օդային համբույրն էլ Դոլմազյանն արգելել է, ասում է՝ ալտերնատիվ տարբերակներ գտեք»

Սեպտեմբեր 20,2024 14:16

«Տեսնում եք, չէ՞, մարդ իր ընկերոջը ոչ կարող է բարեւել, ոչ համբուրել, օդային համբույրն էլ Դոլմազյանն արգելել է, ասում է՝ ալտերնատիվ տարբերակներ գտեք»,- այսօր դատարանի բակում, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ, իր վրդովմունքն ու տարակուսանքը հայտնեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանի խափանման միջոց՝ տնային կալանքը ենթադրում է շփումների էական սահմանափակումներ։ Իր գործով նիստից առաջ Արմեն Աշոտյանը դատարանի բակում էր, այնտեղ էին նաեւ նրա ընկերները, համակիրները, սակայն, շփումների խնդիր էր առաջանում։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց այլընտրանքային խափանման միջոց կիրառել Արմեն Աշոտյանի նկատմամբ՝ տնային կալանք, 25 միլիոն դրամ գրավի համակցմամբ։ Արմեն Աշոտյանը կալանավորված էր 2023 թվականի հունիսի 16-ից։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ իր նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30