Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերությունների ներքին տեսահսկման համակարգերին ոստիկանության 24/7 ռեժիմով հասանելիությունը չափազանց ռիսկային է. «Մանթաշյանց» գործարարների ակումբ

Սեպտեմբեր 20,2024 14:12

«Մանթաշյանց» գործարարների ակումբի հայտարարությունը «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ

«Մանթաշյանց» գործարարների ակումբը մի շարք խնդիրներ է տեսնում «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծում, որն արդեն անցել է ԱԺ-ում առաջին ընթերցմամբ.

Տնտեսվարողների հաշվին 24/7 ռեժիմով տեսախցիկների տեղադրման պարտադրանքը լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական ծանրաբեռնվածություն է տնտեսվարողների վրա, որը՝ պետության կողմից բիզնեսին հարկերից դուրս ֆինանսական ծախսեր պարտադրելու շատ բացասական պրակտիկա է:

Վերոնշյալ նախագիծը խնդրահարույց է նաև անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից: 24/7 ռեժիմով ոստիկանությանը հասանելի դարձնելը ընկերությունների ներքին տեսախցիկներին որևէ կերպ չի կարող հիմնավորվել հանցագործությունների կրճատման տեսանկյունից, քանի որ ներկա պահին էլ ոստիկանությունը կարող է դատական կարգով ստանալ ցանկացած տնտեսվարողի տեսախցիկների բովանդակությունը: Իսկ ոստիկանության կողմից այդ տեսախցիկներին 24/7 ռեժիմով «կպնելը» անձնական տվյալների խախտման բազմաթիվ ռիսկեր է պարունակում:

Վերոնշյալ օրենքը խնդրահարույց է կոռուպցիոն տեսանկյունից, քանի որ ժամանակ առ ժամանակ տեղեկատվության բաց աղբյուրներում ոստիկանական համակարգում կոռուպցիայի փաստերի հայտնաբերման մասին լուրեր են հայտնվում։ Նման պայմաններում ոստիկանության 24/7 ռեժիմով ընկերությունների ներքին տեսահսկման համակարգերին հասանելիությունը չափազանց ռիսկային է՝ հատկապես անձնական ու բիզնես նշանակության տեղեկատվության վաճառքի տեսանկյունից:

Նախագիծը նաև խնդրահարույց է կիբեռանվտանգության տեսանկյունից: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրները ժամանակ առ ժամանակ կիբեռանվտանգության լրջագույն խնդիրներ են ունենում և այս դեպքում համատարած տեսահսկման համակարգերի տեղադրելն ու այդ ամենը միասնական ցանցին միացնելը լրջորեն կարող է խոցելի դարձնել Հայաստանի Հանրապետության կիբեռանվտանգությունը:

Նախագծով անորոշ է տվյալների վերահսկման, պահպանման ու օգտագործման կարգը, ինչն իր հերթին բազմաթիվ խնդիրների պատճառ կարող է հանդիսանալ:

Ելնելով վերոնշյալից՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբն առաջարկում է կասեցնել «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի առաջխաղացումը, նոր առաջարկում հաշվի առնել հասարակությունում առկա վերոնշյալ մտահոգությունները:

«Մանթաշյանց» գործարարների ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30