Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա. քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը: 1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին:
Կարդացեք նաև
«Մենք դիտարկում ու շարունակելու ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր, որոնք իրականություն են դառնում Երևանի քաղաքապետարանի կողմից ներդրված եկամուտների ավելացման ջանքերի շնորհիվ: 2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները, և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը»,- նշել է քաղաքապետը:

The construction of a new highway connecting Hovsepyan Street and Saralanj Bypass in Yerevan, Armenia
Նախագծի շրջանակում ճանապարհի ողջ երկայնքով կառուցվել են նոր ենթակառուցվածքներ՝ հեղեղատար, կոյուղատար, գազատար ու էլեկտրամատակարարման համակարգեր, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանց:
Երևանի քաղաքապետարան