Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նման վերաբերմունքը նաև Հայաստանի հանդեպ է անհարգալից. Զախարովան՝ Սեժուղնեի հայտարարությունների մասին

Սեպտեմբեր 20,2024 13:11

«Զարմանալի է, որ մեր դաշնակիցները չեն արձագանքում, քանի որ սա ասվել է Հայաստանի տարածքում», – Սանկտ Պետերբուրգում ընթացող կանանց Եվրասիական IV համաժողովի շրջանակում՝ արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուղնեի հայտարարություններն, թե Մոսկվան փորձում է ճնշում գործադրել Երևանի վրա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Սեժուղնեի հայտարարությունը անհարգալից է որակել Հայաստանի նկատմամբ։

«Եթե ինչ-որ մեկը նման բան ասեր մեր ընկերների մասին, մենք հնարավորություն կգտնեինք նման գործիչներին հիշեցնել, որ մեր ընդհանուր պատմությունը թույլ չի տալիս այդ երկրի նկատմամբ նման նվաստացուցիչ վերաբերմունք երրորդ անձանց կողմից», – ասել է Մարիա Զախարովան՝ նշելով, որ նման վերաբերմունքը նաև Հայաստանի հանդեպ է անհարգալից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30