Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի բռնակալն ուզում է ժողովրդավարության պատկեր ստեղծելը պարտադրել՝ գերմանացի պատգամավորներին կաշառելու միջոցով». գերմանական մամուլ. «Ազգ»

Սեպտեմբեր 20,2024 11:18

Արցախի բռնագաղթի, Հայաստանի անվտանգության տագնապալի իրականության մասին ծավալուն մի հոդված էլ հրապարակեց taz-ը: Լրագրող Մաքսիմիլիան Արնհոլդը հուլիսին «Ֆրիդրիհ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ Հայաստան է այցելել եւ սահմանամերձ Կիրանց, Սոթք այցելելով, բնակիչների հետ զրուցելով, ներկայացնում է գյուղացիների անհանգստությունն ու վախը գալիքի նկատմամբ:

«Սոթքի քաղաքապետ Սեւակ Խաչատրյանին ունկնդրելուց հետո դժվար է հավատալ խաղաղությանը, գրում է Մաքսիմիլիան Արնհոլդը. Դրա գինը, ասում է նա, Լեռնային Ղարաբաղի մշտական վերադարձն է Հայաստանին. առանց դրա՝ իրական խաղաղություն չի կարող լինել: «Ուզում եմ  իմ զոհված ընկերների շիրիմներին այցելել», – Սոթքի քաղաքապետի ցանկությունն է ներկայացնում taz-ի լրագրողը:

Սեպտեմբերի 16-ին Լուկաս Ֆուհրը «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգում» անդրադարձել է կլիմայական համաժողովին գերմանացի պատգամավորների մուտքի արգելքին:

Սեպտեմբերի 17-ին թեման շարունակեց «Ռայնիշե փոստը»՝ անդրադառնալով  Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական խորհրդաժողովին Բունդեսթագի պատգամավորների մուտքի արգելքին:

Խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրող Մեյ Դուդինը ներկայացնում է Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Ֆրանկ Շվաբեի փոխանցածը, թե «Ադրբեջանը ոչ միայն արգելել է իր մուտքը, այլ՝ իր հեղինակության դեմ արշավ է ծավալում, ինչը կազմակերպված տարածում է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը: Ադրբեջանի փաստացի բռնակալն ուզում է ժողովրդավարության պատկեր ստեղծելը պարտադրել՝ գերմանացի պատգամավորներին կաշառելու միջոցով», գրում է «Ռայնիշե փոստի» թղթակիցը: Շվաբեն երկար տարիներ է, ինչ պայքարում է Ադրբեջանում կոռուպցիայի եւ մարդու իրավունքների ոտնահարման դեմ, նրա բացահայտումների միջոցով ԵԽԽՎ-ում բարձրաձայնումներից հետո Ադրբեջանը զրկվեց այդ կառույցի աշխատանքներին մասնակցելու իրավունքից: Բաքու մեկնելու արգելք է սահմանվել նաեւ Բունդեսթագի պատգամավորներ սոցիալ-դեմոկրատ Հայքե Էնգելհարդտի, Կանաչներից՝ Մաքս Լուքսի, Անդրեյ Հունկոյի (BSW-ՍՎԴ) հանդեպ:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30