Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանության կուրսը մեր մոտեցումներին հակասում է: Մեր պատկերացմամբ՝ ազգային պետական շահերն ամենակարեւորն են. Արտակ Բեգլարյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 20,2024 11:02

Հարցազրույց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:

– Ուղիղ մեկ տարի առաջ` 2023-ի սեպտեմբերի 19-ին, Արցախն օկուպացվեց, 120 հազար հայ մնաց անօթեւան: Հայաստանի իշխանությունները երեկ ոչ մի խոսք չասացին կորսված Արցախի մասին: Տպավորություն է, որ հայ ժողովուրդն ու փաշինյանական ռեժիմը լրիվ տարբեր իրականություններում են ապրում: Վարչապետի կինն ու դուստրը երեկ գրավել էին համացանցը։ Ոչ մի ցավ ու ափսոսանք:

– Իսկ հեծանիվ քշե՞լ են այսօր: Կարծեմ՝ քշել են: Դե, լավ է, ուրախ եմ իրենց համար: Զուգահեռ իրականության մեջ են հայտնվել, որովհետեւ իշխանության կուրսը մեր մոտեցումներին հակասում է: Մեր պատկերացմամբ` ազգային պետական շահերն ամենակարեւորն են: Խիստ անընդունելի է, որ այս իշխանություններն անգամ եղելությանը չեն անդրադառնում: Այն կկոչեն էթնիկ զտում, թե ցեղասպանություն, իրականությունն այն է, որ տեղի է ունեցել հայրենազրկում: Ադրբեջանի հստակ քաղաքականության արդյունքում` ագրեսիվ գործողությունների հետեւանքով, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների ռազմավարական սխալների հետեւանքով տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Գուցե այս իրականության մեջ ենք, որովհետեւ իշխանությունները պարզապես ցանկանում են անտեսել եւ մոռացության տալ իրենց սխալները եւ ձեւացնում են, թե ոչինչ տեղի չի ունեցել կամ եթե անգամ տեղի է ունեցել, ապա դրանում իրենք ոչ մի մեղավորություն չունեն: Հիմնական խնդիրը սա է: Ցավալի է, բայց ոչ զարմանալի:

– Ի դեպ, Փաշինյանի կողմից Ռուբեն Վարդանյանի մասին խոսելուց ժամեր անց Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե Բաքվում ոչ թե ռազմագերիներ են, այլ` ռազմական հանցագործներ, եւ նրանց դատելու են:

– Բնական է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նման հայտարարությամբ է հանդես գալիս: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմք են դառնում ադրբեջանական իշխանությունների փաստարկների համար: Նրանք պարբերաբար նաեւ Փաշինյանի հայտարարություններին են հղում անում: Նախորդ տարի՝ այս օրերին, հղում արեցին նրա այն հայտարարությանը, որ Արցախի հայերին որեւիցե վտանգ չի սպառնում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30