Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ արտոնություններ են ունենալու էթիկական չափանիշներին հետևող ԶԼՄ-ները. Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ քննարկվել են լրատվության ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Սեպտեմբեր 20,2024 09:50

Միջազգային չափանիշներին համապատասխան Մեդիա խորհուրդ, ԶԼՄ ինքնակարգավորման մեխանիզմ. Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ քննարկվել են լրատվության ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Տիգրան Դադունցը ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը։

Հանդիպմանը Տիգրան Դադունցը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին` զանգվածային լրատվության ոլորտի բարեփոխումների շրջանակում ցուցաբերվող փորձագիտական աջակցության համար:

Տիգրան Դադունցը նախ ներկայացրել է ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման նախապատմությունը և անհրաժեշտությունը` նշելով, որ փաթեթը մշակվել է Կառավարության ծրագրին համապատասխան` լրատվության ոլորտի ներկայացուցիչների հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում` միջազգային գործընկերների աջակցությամբ:

Այնուհետև կողմերը քննարկել են նախագծերում առկա առանցքային կարգավորումները և նորամուծությունները:

Անդրադարձ է կատարվել ԶԼՄ-ների ինքնակարգավորման առաջարկվող մոդելին, այն հարցերին, թե ինչ է ԶԼՄ-ն ժամանակակից աշխարհում, ինչ կարգավիճակ են ունենալու ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինները, ապագայում ստեղծվելիք Մեդիա խորհուրդը, ինչ արտոնություններ են ունենալու էթիկական չափանիշներին հետևող ԶԼՄ-ները:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Արդարադատության նախարարությանը ձևավորված արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև ընդգծել նախարարության կողմից ցուցաբերած ուշադրությունը Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված կարծիքների նկատմամբ։

2024 թվականի հուլիսի 15-ին Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողով է ներկայացրել ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների ներդրմանն ուղղված օրենքների նախագծերը՝ խնդրելով Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք տրամադրել փաթեթի վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքը ակնկալվում է ստանալ այս տարվա հոկտեմբերին:

Հանդիպմանը ներկա էին ԵԽ Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության փորձագետ Անդրեյ Ռիխտերը, Վենետիկի հանձնաժողովում Իտալիայի անդամ Չեզարե Պինելին և Վենետիկի հանձնաժողովի քարտուղարության իրավաբան Վահե Դեմիրճյանը:

ՀՀ արդարադատության նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30